ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ քրեական հեղինակությունների հետ կապ չունի։
«Բնականաբար, քրեական հեղինակությունների հետ կապ չունեմ։ ԱԺ-ում նաև քրական ենթամշակույթի հետ կապված հարց եմ տվել ՆԳ նախարարին, թե ինչու կան ազատության մեջ գտնվող օրենքով գողեր կամ քրեական հեղինակություններ»,- պարզաբանեց Սարգսյանը։
Պատգամավորը նաև նշեց, որ եթե կապ ունենար քրեական հեղինակությունների հետ, նման հարց չէր բարձրացնի․ «Ծիծաղելի են այդ մեկնաբանությունները և ինձ քրեական աշխարհի հետ կապելը»։