Քաղաքական

«Չկա նման հարց, որ չենք քննարկելու․ ՌԴ-ն ՄԽ համանախագահ երկիր է». Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ ԵԱՀԿ ՄԽ լուծարման հնարավորության հարցը քննարկվի Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի՝ այսօր կայանալիք հանդիպմանը։

Նա հիշեցրել է, որ այսօր Միրզոյան-Լավրով հանդիպմանը քննարկվելու են նաև տարածաշրջանային հարցեր. «Հիմա ես այստեղից, պառլամենտական երկրի պառլամենտի ղեկավար, եթե ինչ-որ նարատիվներ դնեմ քննարկումների մեջ՝ ԱԳ նախարարին դնելով կաղապարների մեջ, կարծում եմ՝ ճիշտ չէ»։ 

Հարցին՝ ԵԱՀԿ ՄԽ լուծարման հարցը քննարկվելու՞ է, նա նշել է. «Նման հարց չկա, որ մենք չենք քննարկելու, որովհետև ՄԽ համանախագահներից մեկը ՌԴ-ն է։ Չկա հարց, որ չի կարող քննարկվել։ Մենք յուրաքանչյուր հարց պատրաստ ենք քննարկել»։