«Թափանցիկության մեջ վատ բան կա՞». խորհրդարանում անդրադառնալով պարտադիր հայտարարագրման վերաբերյալ ընդդիմության քննադատություններին՝ հարցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ըստ նրա՝ ամբողջ աշխարհը հայտարարագիր է ներկայացնում. «Ձեզ ո՞վ ասաց, որ հարկելու են ուսուցչին, որը ցույց կտա, որ ինքը եկամուտ ունի։ Այդպիսի բան որտեղի՞ց է հայտնվել։ Թափանցիկությունը վա՞տ է։ Գիտե՞ք՝ ով է վախենում հայտարարագիր լրացնելուց․ ով թաքցնելու բան ունի։ Իսկ եթե թաքցնելու բան ունի, կարող է՝ իր ընտանիքից է թաքցնում, պետությունից է թաքցնում։ Իսկ պետությունից թաքցնելն ինչ է նշանակում՝ նշանակում է պետությունից գողանալ»,- ասաց Սիմոնյանը՝ խնդրելով վերանայել վերաբերմունքը։