Քաղաքական

Ինչ է առաջարկվում արտաքին հետախուզության ծառայության պետի ներկայացրած նախագծով

ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը ԱԺ-ում ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է, որ ԱՀԾ ծառայողներին ու աշխատողներին, ինչպես նաև ծառայության հետ համագործակցող ֆիզիկական անձանց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրվի, իսկ ծառայության հետ համագործակցող իրավաբանական անձանց գաղտնի տեղեկությունների կիրառման աշխատանքներ կատարելու իրավունք տրվի ծառայության կողմից, որի դեպքում համապատասխան ստուգողական միջոցառումներն իրականացնում է արտաքին հետախուզական ծառայությունը՝ համագործակցելով լիազոր մարմնի՝ ԱԱԾ-ի հետ։

Գրիգորյանի խոսքով՝ ծառայության կողմից թույլտվությունները կարող են տրվել բացառապես ծառայության ծառայողներին, աշխատողներին ու բացառապես ծառայության հետ համագործակցող անձանց, և այդ թույլտվությունները գործում են ծառայությունում կամ ծառայության հետ աշխատանքի ծավալով։