«Հայաստանը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար»․ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ամփոփելով իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքները։
«Մենք Սերգեյ Վիկտորովիչի հետ անդրադարձանք նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հարցերին։ Ցանկանում եմ ընդգծել, որ չնայած այս ճանապարհին առկա բոլոր դժվարություններին և մարտահրավերներին, Հայաստանը շարունակում է անկեղծ ջանքեր գործադրել երկարաժամկետ և տևական խաղաղության հասնելու համար, որը, ինչպես մեզ թվում է, համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր երկրների շահերին», - ասել է Միրզոյանը։
ՀՀ արտգործնախարարը նաև անդրադարձել է լրագրողի՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացին.
«ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ժամկետների և մեխանիզմների մասին դեռ խոսք չկա: Սահմանադրությունը սահմանում է այս հարցը. 50 հազար քաղաքացի ստորագրել է, այն դարձել է օրենքի նախագիծ ու ուղարկվել խորհրդարան։ Կհասկանանք, թե ինչ կլինի»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը։