Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարել է, թե ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճում է, և իրենք աշխատում են գործընկերների հետ․
«Գնահատում ենք համագործակցությունը, և ես կարծում եմ, որ Հայաստանն այս 5-6 տարվա ընթացքում, մասնավորապես՝ իր նախագահության շրջանում, մեծ թափով կարողացել է օգտագործել ԵԱՏՄ ընձեռած հնարավորությունները։ Ես բարձր եմ գնահատում այդ համագործակցությունը և կարծում եմ, որ մենք պետք է հենց այս ուղղությամբ շարունակեք։ Չեմ ուզում, որ Եվրամիության հետ հարաբերությունները մենք դիտարկենք հակադրությունների համատեքստում»։
Նա նաև պնդել է, որ հակադրության որևէ գործուն օրինակ հնարավոր չէ բերել։