ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին հորդորեց մասնագիտական հարցերի քննարկման ժամանակ մնալ կոռեկտության սահմաններում։
«Պարոն Խաչատրյան, կխնդրեմ մասնագիտական հարցեր քննարկելիս կոռեկտության մեջ մնանք։ Ես Ձեզ խնդրում եմ ուղղակի»,- ասաց Վարդանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը արձագանքեց.
«Տիկին Վարդանյան, շնորհակալություն, որ ձեր կուսակցության կողմից ներկայացված թեկնածուի վերաբերյալ հղում կատարելը համեմատեցիք ոչ կոռեկտ արտահայտության հետ։ Հույս ունեմ, որ գիտակցել եք, թե ինչ թեկնածու եք առաջարկել ԲԴԽ անդամի համար»։