Քաղաքական

«Դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք». Ագնեսա Խամոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք». Ագնեսա Խամոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանին հարց տալու ժամանակ նկատեց, որ նա «երեսպաշտության մաստեր-կլաս» է ցույց տալիս։

«Դատավորի իմիջից եք խոսում, դատավորի՝ Ձեր չափորոշիչներն եք ներկայացնում։ Ներողություն եմ խնդրում՝ մենք Ալեքսանդր Սիրունյանին ենք, չէ՞, լսում։ Դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,- հարցրեց Խամոյանը։

Ստանալով դրական պատասխան՝ պատգմավորը մեջբերեց Սիրունյանի հայհոյախառն գրառումներից մեկը։

Ալեքսանդր Սիրունյանն էլ արձագանքեց, թե համատեքստից կտրված մեջբերումներ է անում Ագնեսա Խամոյանը։ Նաև խոստացավ, որ իր ընտրվելու դեպքում Խամոյանն «արդյունքից գոհ կլինի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական