Քաղաքական

«Այդ կոլեկտիվ էջում ի՞նչ էիք անում, գլո՞ւխ էիք պահում». Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խմբակցության անունից ելույթում հայտարարեց՝ ակնհայտ է, որ ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը չի համապատասխանում այդ պաշտոնի պահանջներին և անընդունելի, անհամատեղելի է նրա՝ այնտեղ գտնվելը։ 

«Առաջին հերթին, որ նա կուսակցության անդամ է և, դատական խորհրդի անդամ լինելով, չի կարող կուսակցության, իշխանության, ղեկավարության տված ցուցումները չկատարել»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ կուսակցության անդամ լինելը չի ապահովում նրա անաչառությունը։

«Պարոն Սիրունյան, Դուք Ձեր պատասխանների մեջ չփարատեցիք՝ կենտեքստից դուրս ասե՞լ եք, թե՞ չեք ասել, գրառումներ կատարե՞լ եք, թե՞ չեք կատարել։ Դուք ասում եք՝ կոլեկտիվ էջ ունեք։ Դուք այդ կոլեկտիվ էջում ի՞նչ էիք անում, գլո՞ւխ էիք պահում»,- հարցրեց Օհանյանը։