«Դժբախտաբար, պետք է ընդունել, որ առողջ սննդի առումով աշխարհի առաջամարտիկներից չենք․ միգուցե, վերջի տեղերում ենք». այս մասին խորհրդարանում հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ միգուցե մշակութային կամ սոցիալ-տնտեսական հարց է, որովհետև հաճախ առողջ սնունդը ասոցացվում է նաև թանկ սննդի հետ. «Օրինակ, դպրոցական սննդի ծրագիրը նաև այդ հարցերից մեկի լուծումն է, որ երեխաները դասերի ընթացքում բուլկիի կամ պեռաշկիի վրա նստած չլինեն, այլ ուտեն առողջ սնունդ, որը կալիորիականությամբ և բաղադրությամբ համակարգված է»։