Քաղաքական

«Քաղաքացիությունից հրաժարվելու համար 150 հազար դրամը շատ քիչ է». Նազարյան

ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանն անդրադարձել է ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունից հրաժարվելու տուրքերի բարձրացման նախագծին՝ նշելով, որ քաղաքացիությունից հրաժարվելու գումարի չափը, որը դառնում է 150 հազար դրամ, շատ քիչ է։ 

Ըստ նրա՝ այն պետք է 10 անգամ շատ դառնա  27 և ավելի տարիքի մարդկանց համար, և 15 մլն դրամ նրանց համար, ովքեր մինչև 27 տարեկանը կցանկանան հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից։ 

Նազարյանի խոսքով՝ տարիներ շարունակ մի վատ սովորություն է եղել, երբ քաղաքացիությունից հրաժարվելով մեղք են գործել ՀՀ նկատմամբ՝ իրենց երեխաներին զերծ պահելով ԶՈւ-ում ծառայելուց։

Պատգամավորը նկատում է՝ եթե առաջիկայում այս հարցը չկարգավորվի, նորից նույն խնդրի առաջ ենք կանգնելու, որովհետև 150 հազար դրամով բոլորն էլ կարող են հրաժարվել քաղաքացիությունից։