ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, Արմենուհի Կյուրեղյանի հարցին ի պատասխան, անդրադարձել է առողջապահության հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուն։
«Մեր վարչության նախագահը՝ Նիկոլ Փաշինյանը, որպես Հայաստանի վարչապետ՝ իրավունք ունի և պարտավոր է զբաղվել կուսակցական հարցերով ու որոշումներ կայացնել, այդ թվում՝ մեզ ուղղել համապատասխան խնդրանքներ». ասել է նա։ Թորոսյանը նշել է, որ եթե իրավիճակ ստեղծվի, իր մանդատը վայր դնելն անհրաժեշտ լինի թիմին, «մի վայրկյան չի մտածի» դա անելու շուրջ։
Թորոսյանի կարծիքով՝ հարցն արդեն փակված է, և նոր կրքերի բորբոքումը զրոյական արդյունքով խաղ է հիշեցնում։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքել է․ «Աղվան Վարդանյանին ինչու՞ ստիպեցիք 2018թ. հրաժարվել մանդատից, հեռացրիք կուսակցությունից»։ Ռուբինյանը նաև հորդորել է վերականգնել Աղվան Վարդանյանի անդամակցությունը ՀՅԴ-ին. «Կարող եք նաև Հովիկ Աղազարյանին էլ վերականգնել»։