Քաղաքական

Արթուր Խաչատրյանն ԱԺ-ում անեկդոտ է պատմել

«Ափսոս, պարոն Ալեքսանյանը այստեղ չի․ անեկդոտ պատմեմ, իրեն պատմեք». մոտենալով ԱԺ ամբիոնին՝ ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Մի ՔՊ-ականի մեջ չարք է մտնում, էկզորցիստները գալիս են, դուռը ծեծում, ասում են՝ եկել ենք, ձեր մեջից չարքը հանենք։ Այդ ՔՊ-ականն ասում է՝ ես ձեզ չեմ կանչել։ Չարքը ներսից գոռում է՝ փրկեք-փրկե՜ք, ես եմ կանչել, ինձ հանեք»,- ասաց Խաչատրյանը, հետո մեկն էլ պատմեց.

«Քարտեզ էլ չունե՞ք...Այսինքն, մնացել եք ռուսական գլխ․ շտաբի հույսի՞ն։ Բա ինքնիշխան, անկախ, բազմավեկտոր, փոխլրացնող… մնացել եք ռուսական գենշտաբի հույսին»։