ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանն անդրադարձել է արցախցիների հանդեպ ատելության խոսքի տարածման վերաբերյալ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցադրմանը՝ նշելով, որ ինքը արցախցիների հանդեպ ատելության խոսք չի տարածել.
«Սիրունյանը ատելության խոսք չի սերմանել և չի տարածել։ Նման բան չկա։ Սիրունյանը արցախցուն բացասական գնահատել չի կարող մի քանի պատճառով. Սիրունյանի մայրը ծագումով արցախցի է, ես ոնց կքննադատեմ արցախցուն։ Իմ հայրը առաջին պատերազմի հերոս է՝ բժիշկ Սիրունյան Սերգեյը։ Ընդ որում, Մասիսի գումարտակի բժիշկն էր, և նախագահի հրամանագրով է պարգևատրվել։ Սիրունյանը ղարաբաղցուն կամ արցախցուն ո՞նց կքննադատի»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում