ԿԸՀ որոշմամբ, օրերս ավտովթարի հետևանքով զոհված Մհեր Սահակյանի մանդատը տրվել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Արմինե Խերանյանին։
«ԿԸՀ-ն հունվարի 14-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի մահվան մասին տեղեկացնող գրությունը։ Ազգային Ժողովի «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվել է նույն ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին»,- հայտնում են ԿԸՀ-ից։