ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին․
«Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները հասել են այնպիսի մակարդակի, որ դրանց վերափոխումը դեպի ռազմավարական գործընկերություն ոչ միայն տեղին է, այլև անհրաժեշտ՝ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում կողմնորոշվելու համար։
Թող Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որն ստորագրել ենք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, ծառայի որպես Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև խորացող հարաբերությունների վկայություն և ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ»,-ընդգծել է Միրզոյանը: