ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը խոսակցության մակարդակից տեղափոխվել է գործնական փուլ. այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նախարարը հիշեցրեց, որ 2024-ի դեկտեմբերին տրվեց ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործնական փուլի մեկնարկը.
«Այս պահին գործընկերների հետ աշխատում ենք և սպասում ենք առաքելություններ, որոնց պետք է առաջիկա ամիսներին գան Հայաստան։ Ակնկալվում է, որ գարնանը եվրոպական կողմը մեզ կփոխանցի գործողությունների ծրագիրը»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ այն, որպես այդպիսին, չբանակցվող փաստաթուղթ է, որով ԵՄ-ն առաջադրում է իր պահանջներն ու պայմանները։ Դրանք կենսագործելու պայմաններում պետությունը մեծացնում է շանսերը՝ գործողությունը վերջնակետին հասցնել։