Քաղաքական

«Ագրեսիայի համար հիմքեր են պետք, չեմ տեսնում». նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հռետորաբանությունը՝ հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր»,- նշել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը. 

«Որպես նախարար՝ չեմ տեսնում, որ տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր կան, որովհետև յուրաքանչյուր պրոբլեմի մասով Հայաստանն ունի առաջարկներ ու լուծումներ, և կարծում եմ՝ հնարավոր է երկխոսություն։ Մեր առաջարկները քննարկելու, ըստ անհրաժեշտության՝ ավելի հանրային դարձնելու միջոցով կարողանանք մեր մոտեցումները, տարածաշրջանում խաղաղության հասնելու ընկալումները բոլորին հասանելի դարձնել»։

Ըստ Պապիկյանի՝ «Մեր տարածաշրջանը հեշտ ժամանակներ չի ապրում, բայց մինևնույն ժամանակ, ես տեսնում եմ, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով»: