Քաղաքական

«Որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի հետ մրցակցության մեջ չենք մտնում». Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բալանսին․

«Մենք չենք մտնում որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի հետ մրցակցության։ Բնականաբար, ակնհայտ է, որ երկու երկրների բյուջեները, հնարավորությունները անհամեմատելի են՝ իրենց բոլոր հետևանքներով։ Եվ հենց դրա դրան է վերաբերում մեր առաջարկը, որ եթե ուզում ենք տարածաշրջանային երկարաժամկետ խաղաղություն, պիտի նաև ունենանք սպառազինությունների վերահսկման մեխանիզմ»,- ասել է նա։

Անդրադառնալով Հայաստանից օկուպացված տարածքներին՝ նա նշել է. «Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության մոտ կա որոշում, որ Հայաստանի օկուպացված շուրջ 200 կմ2 տարածքը, որի մաս է կազմում Ջերմուկի մերձակա բարձունքը, պետք է բանակցությունների միջոցով լուծվեն, և հարցը հասցեագրված է սահմանազատման, սահմանագծման և սահմանների անվտանգության հանձնաժողովին»։