Կրասնոդարի երկրամասի ափամերձ ծանծաղուտի մեջ խրված «Վոլգոնեֆտ-239» լցանավի շրջանում, որտեղ իրականացվում են նավթամթերքի արտահոսքի վերացման աշխատանքներ, առկա է ժայռաբեկորի փլուզման վտանգ։
«Շարունակվում են նավթամթերքի արտահոսքի վերացման աշխատանքները «Վոլգոնեֆտ-239» լցանավի շրջանում։ Միևնույն ժամանակ, իրականացվում են աշխատանքներ՝ ծովի կողմից ճանապարհի ամրացման ուղղությամբ. առկա է ժայռաբեկորի փլուզման վտանգ: Նախատեսվում է իրավիճակի հետազոտություն՝ պայթեցման աշխատանքներ իրականացնելու հնարավորության գնահատման համար», - ասված է հաղորդագրության մեջ:
ԱԻՆ-ից հավելել են, որ իրականացվել է նավթամթերքի արտահանման 121 չվերթ։ Դուրս է հանվել ավելի քան 946 տոննա և հավաքվել 47,6 մ³ նավթ պարունակող հեղուկ։