Քաղաքական

Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստան այց նախատեսվում է

Ռուսաստան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այց նախատեսվում է։ Այն պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ: Radar Armenia-ն այս մասին տեղեկացավ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանից։ 

Այսօր ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանի ԱԳ նախարարը հրավիրվել է ՌԴ, նրա այցը կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս և հավելել, որ Հայաստանի հետ հարաբերությունները պաշտոնական մակարդակում հեշտ չեն: