Հունվարի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքները։
Մեծամորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Վահրամ Խաչատրյանի թեկնածությունը։
Քննարկվել են Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, կուսակցության Եղեգնաձորի տարածքային կազմակերպության աշխատանքի հետ կապված, ինչպես նաև կարգապահական բնույթի հարցեր։