Քաղաքական

Գրոնոն ամփոփել է Հայաստան և Ադրբեջան կատարած այցերը

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ամփոփել է հունվարի 7-11-ը Հայաստան և Ադրբեջան կատարած այցերը:

  • «Ընդգծվել է, որ ԵՄ-ն նախկինի պես հավատարիմ է այդ ռազմավարական տարածաշրջանին և գործընկերային հարաբերություններին ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։
  • Բարձր է գնահատվել երկու մայրաքաղաքների ղեկավարության և պաշտոնատար անձանց հետ կարծիքների խորացված փոխանակումն այն մասին, թե ինչպես լավագույնս նպաստել խաղաղությանը, կարգավորման ջանքերին, տարածաշրջանային համագործակցությանը, ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին:
  • Նշվել է, որ ԵՄ-ն պատրաստ է ընդլայնված աջակցություն ցուցաբերել կարգավորման գործընթացին՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարբեր ասպեկտների, այդ թվում՝ ընթացիկ երկկողմ բանակցությունների, հումանիտար հարցերի և համագործակցության վրա:
  • Ընդգծվել է կայուն խաղաղության հասնելու, չլուծված հարցերի լուծման գործում առաջընթացի ապահովման և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու կարևորությունը: