Քաղաքական

«Չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով». նախարար

Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով. հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ի վերաբերյալ հարցին։

«Մենք ուզում ենք լինել անկախ, իսկ անկախությունն այն է, երրբ դու բոլորից ես կախված՝ ոչ թե մեկից, և բոլորն էլ ինչ-որ չափով քեզնից են կախված»,- ընդգծել է նախարարը։

Նրա խոսքով՝ պետք է առևտրի այս ծավալը ԵԱՏՄ-ում պահել, մեծացնել, ավելացնել և նույնը անել մյուս գործընկերների հետ։

Պապոյանը նաև նշել է՝ որպես այդպիսին Կառավարության օրակարգու չկա ԵԱՏՄ անդամակցությունից դուրս գալու օրակարգ։