Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ամփոփիչ ասուլիսի ընթացքում անդրադարձել է կատալիզատորների զանգվածային գողության խնդրին։
Նրա խոսքով՝ կատալիզատորների գողությունը 12 անգամ նվազել է.
«Հարցում եմ արել ոստիկանություն։ 12 անգամ կատալիզատորի գողությունը նվազել է։ Մենք փակել ենք կատալիզատորի արտահանումը, և 12 անգամ գողությունը նվազել է»,- հայտարարել է Պապոյանը։