«Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում», - հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը՝ իր դատավարությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: Նա նշել է, թե «ավելի հավանական է, որ Հայաստանը անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան Եվրամիությանը»:
Նրա խոսքով՝ ժամանակն է, որ ԵՄ իրական բարեկամները խոստովանեն, որ Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում. «Եվ սա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է»: Աշոտյանի կարծիքով՝ եթե Բրյուսելում, Փարիզում և Բեռլինում դեռ կան ՀՀ բարեկամներ, նրանք պետք է ասեն, որ ԵՄ-ը Հայաստանի հետ «երբեք չի պսակվելու»: