ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն արձագանքել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի օրերս արած հայտարարությանը, թե ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են․
«Եթե ՀՀ-ն դեռ որևէ գործընթաց չի սկսել, մեր քաղաքացիներն ընդամենը մասնակցել են ստորագրահավաքին ու իրենց իրավունքն են իրացրել, ԱԺ-ն էլ իր իրավասության շրջանակներում ընթացք կտա, կերևա, թե ինչ է լինելու։ Դրա համար ակնկալիքները պետք է ճիշտ ներկայացնել։ Որևէ ծայրահեղության մեջ ընկնել չարժի, սա ընդամենը սովորական ընթացակարգ է, որը հարուցել են մեր քաղաքացիները»,- ասել է նա։
Միաժամանակ, Վարդանյանը նշել է, թե Օվերչուկին մեկնաբանելու ցանկություն չունի. «Օվերչուկը պետք է ճիշտ գնահատած լինի իրավիճակը։ Նրա փորձն ու անցած ճանապարհը պետք է թույլ տան ճիշտ գնահատել այն»։