Քաղաքական

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն): Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի կարգադրությունից: 

Հունվարի 26-31-ը Ստրասբուրգ կգործուղվեն ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ  Վլադիմիր Վարդանյանը , Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: