Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է ԼՂ նախկին ղեկավարության՝ Բաքվում մեկնարկող դատավարությանը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի դեմ միջազգային դատարան ներկայացված բողոքներից մեկն էլ վերաբերում է Բաքվում պահվող անձանց մասին տեղեկությունների տրամադրմանը․ «Այս փուլում Եվրոդատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ ժամկետ կա, որ մինչև հունվարի վերջ բոլոր պահվող անձանց մասին տեղեկատվություն տրամադրի։ Ակնկալում ենք բոլորի մասով մանրամասն տեղեկատվություն»։
Ըստ նրա՝ Ադրբեջանի դեմ ներկայացած երկրորդ գանգատը վերաբերում է այնտեղ պահվող անձանց նկատմամբ ապօրինի դատական պրոցեսներին ու ազատությունից ապօրինի զրկելու հարցերին։