Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է միջազգային ատյաններում Հայաստանի ու Ադրբեջանի իրավական վեճերին։ Հարցին՝ կխանգարե՞ն այդ վեճերը խաղաղության գործընթացին, Կիրակոսյանը նշել է. «Իմ կարծիքով՝ ոչ։ Իրավական վեճերի իմաստն ինչ-որ տեղ խաղաղության հաստատումն է։ Երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճեր, տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ եղանակով, դա նաև պատերազմը կանխարգելել է նշանակում»:
Հարցին՝ ի՞նչ առաջարկ է արել Երևանը Բաքվին իրավական վեճերը բացառելու՝ Ադրբեջանի պահանջին ի պատասխան, Եղիշե Կիրակոսյանը խորհուրդ է տվել դիմել ԱԳՆ՝ նշելով, որ հարցն այդ գերատեսչության տիրույթում է:
Նա չի պատասխանել հարցին՝ արդյոք իր դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ իշխանություններին. «Այդ մասին եկեք մեկնաբանություն չտամ»։