«Մենք ձեռք ենք բերում սպառազինություն պաշտպանության նպատակով և բանակի բարեխումների համատեքստում։ Ձեռք բերված սպառազինությունը, բնականաբար, չենք պատրաստվում վերադարձնել». այս մասին ասուլիսին հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Եթե անկեղծ են Բաքվի մտահոգությունները, պատրաստ ենք ստեղծել սպառազինությունների վերահսկման երկկողմ մեխանիզմ։ Եթե անկեղծ են մտահոգությունները, պետք է համաձայնեն, և միասին աշխատենք այդ մեխանիզմի՝ նախ ստեղծման, ապա՝ նորմալ գործունեության ուղղությամբ։ Հուսամ՝ այդ դեպքում մեր ու իրենց մտահգությունները կփարատվեն»,-եզրափակեց Միրզոյանը։