«Ռազմաբազայի դուրսբերման հարց, այս պահին գոնե, օրակարգում չկա». հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառանալով Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ հարցին։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի հսկողությանը և այնտեղից ռուսական զորախմբի դուրս բերման հնարավորությանը՝ նա ասել է. «Եթե Թուրքիայի հետ լինի գործող բաց սահման, ու հաստատվի նույն վստահությունը, կարող ենք քննարկել այդ հարցը ևս»։