ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է 1980-ականների վերջին, 1990-ականների սկզբին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների հարցին։ Նա նշել է, որ նրանց ճնշող մեծամասնությունը հեռացել է քաղաքակիրթ ճանապարհով, իսկ հակառակի մասին վկայող բացառությունները եզակի են։
Ըստ Միրզոյանի՝ 100 ընտանիք վաճառել է իր բնակարանը, մինչդեռ բռնագաղթի կամ տեղահանության ժամանակ նման բան չի արվում․
«100 ընտանիք ուղղակի վաճառել է իր բնակարանը, իսկ 12.000 ընտանիք կարողացել է փոխանակել բնակարաններն Ադրբեջանում ապրող հայերի հետ։ 160.000-ից ավել մարդ էլ, երբ հեռացել է Հայաստանից, կառավարությունից փոխհատուցում է ստացել։ Հետևաբար, այստեղ իրավունքներն էլ են սպառված։ Մենք կարող ենք զուգահեռ տանել Ադրբեջանում ապրող շուրջ 500 հզ. հայերի հետ, հիշել նրանց ճակատագիրը, հիշել Բաքվի, Սումգայիթի ջարդերը, մյուս հալածանքները։ Եվ այս ամենը փաստ է, փաստաթղթավորված է»։