Քաղաքական

«Ուզում ենք լինել ոչ թե սեպ, այլ՝ կապող օղակ, կամուրջ». Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ նշելով, որ Հայաստանը տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը հետամուտ է ոչ թե որևէ երկրի պահանջով, այլ, որ շահագրգիռ է դրանով․

«Հայաստանը չի ուզում և չի պատրաստվում լինել պատնեշ։ 21-րդ դարում բոլոր երկրներն ուզում են հարաբերություններ, առևտուր, շարժ»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանն ուզում է լինել ոչ թե պատնեշ, այլ՝ կամուրջ. 

«Մենք ուզում ենք լինել ոչ թե սեպ, այլ կապող օղակ, կամուրջ։ Սա վերաբերում է և՛ աշխարհագրորեն մեզ մոտ երկրներին՝ բառացիորեն կամուրջ լինելով, և՛ հեռու երկրներին»։