Քաղաքական

«ԵՄ առաքելությունը չդարձնենք ռուս սահմանապահների երկրորդ սերիան». նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե սահմանային  էսկալացիան կանխելու համար է, որ եվրոպական դիտորդները հանրապետության սահմաններին են։

Նա նաև հիշեցրել է, թե ինչի համար է ԵՄ քաղաքացիական առաքելությունը. «Չդարձնենք այդ առաքելությունը ռուս սահմանապահ զորքերի երկրորդ սերիան, երբ ինչ-որ երրորդ երկիր՝ հզոր ուժի ներկայացուցիչ, անպայման պետք է լինի մեր սահմանին։ Ինչպես ռուս սահմանապահներն էին տեղակայվել ժամանակավոր, որպեսզի մենք կարողանանք կարողություններ ձևավորել կամ մեր մտավախությունները չեզոքացնել X երկրի հետ, այդպես էլ այս դեպքում մենք հրավիրել ենք ԵՄ դիտորդներին, որպեսզի դիտարկեն, կանխեն։ Նաև իրենց մանդատում է նշված՝ աջակցել սահմանազատման գործընթացին։ Եթե սահմանը զատված է, եթե խաղաղության պայմանագիր է կնքվում, հարաբերություններ են հաստատվում, պետք է շնորհակալություն հայտնել ու ասել, թե ինչով կարող ենք մենք էլ ձեզ օգնել աշխարհի որևէ անկյունում։ Բայց այս պահին մենք չունենք այդ մտադրությունը»։