Քաղաքական

«Ցավոք սրտի, ոչ մի լավ բան չեմ կարող ասել». Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԼՂ հայ բնակչության վերադարձի մասին հարցին ի պատասխան, նշել է, որ ԼՂ-ում ապրելու մասին խոսում էին այն ժամանակ, երբ դեռ հայեր էին ապրում․ «Ի՞նչ պայմաններով վերադարձ։ Որևէ ինքնորոշված ինքնավարությա՞ն կազմում, թե՞ ուղղակի որպես Ադրբեջանի քաղաքացիներ, թե՞ Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք դպրոցում հայերեն սովորելու իրավունք ունեն։ Երբ ամբողջական պատկերացում կազմվի, այդ ժամանակ համապարփակ կկարողանամ այդ հարցին պատասխանել»։ 

Ըստ Միրզոյանի՝ ԼՂ հայերի վերադարձը դարձել է շուտասելուկի պես մի բան, որ քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ կրկնում են. «Ո՞ւր, ի՞նչ պայմաններով, կարո՞ղ եք ասել։ Ուղղակի որպես Ադրբեջանի քաղաքացիներ՝ կար էդ հնարավորությունը, Ադրբեջանի քաղաքացիներ, որ դպրոցում հայերեն սովորելու իրավունք ունեն»։

Նա հիշեցրել է, որ ԼՂ նախկին ղեկավարները հրաժարվել են Սոֆիայում ուղիղ բանակցել Ադրբեջանի իշխանությունների հետ. «Հիմա, երբ այդ ամենը եղել է, երբ ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել, Երևանում ասում են՝ ԼՂ հայերի վերադարձ։ Շատ լավ, լսեցինք ձեզ։ Ցավոք սրտի, ոչ մի լավ բան չեմ կարող ասել ձեզ այդ մասին»։