Հայաստանի արտգործնախարարությունից ցավակցություն են հայտնել ԱՄՆ-ը Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ։
«Սրտի ցավով տեղեկացանք Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին։ Դատապարտում ենք բռնության նման անիմաստ գործողությունները և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերին, նրանց հարազատներին և ԱՄՆ կառավարությանը»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում: