Քաղաքական

«Միացյալ Նահանգների և Հայաստանի ժողովուրդների կապն առավել, քան երբևէ, ամուր է». Քվին

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը  ամանորի ուղերձ է հղել հայ ժողովրդին.

«Ընկերներիս և ընտանիքիս հետ նշելով ամանորյա տոները՝ ցանկանում եմ գալիք տարում մաղթել խաղաղություն, երջանկություն և բարգավաճում։

Տոները հիանալի առիթ են՝ համատեղ ձեռքբերումների մասին խորհելու և գալիք տարին պլանավորելու համար։

Նոր տարուն ընդառաջ ուրախ եմ փաստել, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի ժողովուրդների միջև կապերն առավել, քան երբևէ, ամուր են։ Անհամբերությամբ սպասում եմ 2025 թվականին մեր երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը։ 

Երախտապարտ եմ Հայաստանում գտնվելու ընթացքում ինձ և իմ ընտանիքին ցուցաբերված ջերմ և բարեկամական վերաբերմունքի  համար։ Ձեր շնորհիվ կարողացել եմ Երևանում ինձ զգալ, ինչպես իմ տանը։ Այստեղ տոնական նոր ավանդույթներ ենք ձևավորել, որոնցից մեկն էլ տոնածառի վինտաժային զարդարանքների ձեռքբերումն է Վերնիսաժից։

Թող ձեր տոնական օրերը լցված լինեն ուրախությամբ, խաղաղությամբ և սիրով։

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ»։