Քաղաքական

«Թեկնածությունը շատ պայմանական է». Բագրատ արքեպիսկոպոս

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, թե նախկին իշխանությունները ո՛չ ցանկություն ունեն, ո՛չ էլ նպատակ՝ վերադառնալու։

«Այսօր որևէ այլ թեկնածու գոյություն չունի, իսկ թեկնածությունն էլ շատ պայմանական է։ Գոյություն ունի փողոց ու առաջնորդություն։ Ես վաստակել եմ առաջնորդ լինելու իրավունքը՝ ինքս սկսելով այս ամբողջ պայքարն ու շարժումը»,- ասել է նա։

Գալստանյանը նաև նշել է, թե իշխանությունը «արտահերթ ընտրության գնալու ռիսկ չունի, իսկ հերթական ընտրության էլ մենք չենք թողնի, որ գնա»։