Քաղաքական

ԱՄՆ դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հետագա ծրագրերը

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Նախարարը կարևորել է Հայաստանի արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը: Քննարկվել են նախարարության բարեփոխումային առաջնահերթությունները, մասնավորապես՝ անդրադարձ է արվել Սահմանադրական բարեփոխումներին և օրենսդրական մի շարք նախաձեռնություններին:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ԱՄՆ դեսպանության և համապատասխան ԱՄՆ գործակալությունների միջոցով շարունակել ռազմավարական 3 առանցքային ուղղություններով (հակակոռուպցիոն, դատաիրաական, մարդու իրավունքների պաշտպանություն) իրականացվող ծրագրային համագործակցությունը: Քննարկելով հաջորդ տարվա գործընկերային առաջնահերթություները՝ երկուստեք արձանագրվել է համատեղ նոր օրակարգեր մշակելու և կյանքի կոչելու պատրաստակամությունը: Հանդիպման ավարտին անդրադարձ է եղել ՀՀ և ԱՄՆ միջև իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության արդյունավետության բարձրացմանը: