Քաղաքական

Վարչապետը միացել է ԵԱՏՄ նիստին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։

Փաշինյանը նիստին միացել է տեսակապով։ Նա Պետերբուրգ չի մեկնել, քանի որ նրա մոտ COVID էր ախտորոշվել։

Միաժամանակ, կազմակերպիչները դահլիճում թողել են նրա համար հատկացված աթոռը։

Լուսանկարվելու պաշտոնական արարողությանը Հայաստանից միացել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը․ որ երեկ մեկնել էր ՌԴ։