ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2024թ., երբ ԵԱՏՄ–ն նախագահում էր Հայաստանը, միության հիմնական առաջնահերթություններն են եղել տնտեսական համագործակցությունը, էներգետիկ ոլորտում ընդհանուր շուկաների ստեղծումը, ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացումը, տրանսպորտային, լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը և միջազգային հարաբերություների ամրապնդումը։
«Հայաստանի նախագահությունը մոտենում է ավարտին։ Մեր նախագահության ժամանակ ԵԱՏՄ առաջնահերթություններից են եղել նաև կոոպերատիվ ներուժի և թվային տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև ՏՏ ոլորտի ներուժի կոնսոլիդացիան` գյուղատնտեսական համակարգում ինովացիոն լուծումներ ներդնելու համար»,- ասել է նա։