Քաղաքական

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 25-26-ը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ քաղաք։ Պատվիրակության կազմում է նաև ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր մեկնել ՌԴ, քանի որ նրա մոտ COVID էր ախտորոշվել։