Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի չվերթի ավիավթարի զոհերի ընտանիքներին․

«Ցավակցում ենք Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին։ Իրենց առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել»,-  գրել է նա X-ի իր էջում։

Հիշեցնենք՝ այսօր Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի է ենթարկվել Բաքու-Գրոզնի ուղղությամբ մեկնող,  Azerbaijan Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը։ Զոհվել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։

Ինքնաթիռում եղել է 16 Ռուսաստանի, 37 Ադրբեջանի, 6 Ղազախստանի և 3 Ղրղզստանի քաղաքացի: