Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև կան երկկողմ պարտավորություններ, որոնք առաջացել են որոշակի փուլերում, և հիմա քննարկվում է դրանց հաշվանցման հարցը։
«Առկա պարտքը հաշվանցելու որոշակի երկխոսություն կա։ Կան երկկողմ պարտավորություններ, որոնք առաջացել են այս կամ այն փուլում, և դրանք միմյանց հետ հաշվանցելու մասին քննարկում կա»,- ասել է նա՝ ռուսական զենքի համար վճարելու և մատակարարումն ամբողջությամբ չստանալու մասին հարցին ի պատասխան։