Քաղաքական

«Եթե չհարմարվես փոփոխություններին, դառնում ես դինոզավր». Կոնջորյան

«Եթե չհարմարվես փոփոխություններին, դառնում ես դինոզավր». Կոնջորյան

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է, որ 2020թ․ պատերազմից հետո Հայաստանը հայտնվեց նոր իրավիճակում, որտեղ դաշնակցային պարտավորությունները և անվտանգության երաշխիքներն այլևս չէին աշխատում։ Ըստ նրա՝ աշխարհը մշտապես զարգանում է, ու եթե պետությունը չի կարող հարմարվել այդ փոփոխություններին, վտանգում է իր դիրքերը։

Նա հիշեցրել է, որ վարչապետը խոսել էր նշաձողն իջեցնելու մասին։ Ըստ Կոնջորյանի՝ անհրաժեշտ էր համարժեք արձագանքել փոփոխվող իրավիճակին․ «Եթե չհարմարվես փոփոխություններին, դառնում ես դինոզավր»,- ասաց նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական