Քաղաքական

Հաստատվել է ՔՊ կուսակցության 2025թ. բյուջեն

Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահի տեղակալ Գևորգ Պապոյանը։ Հաստատվել է կուսակցության 2025թ.-ի բյուջեն։ 

Աշոցքի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Կարեն Մանուկյանի, իսկ Ամասիայի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Սամվել Ղարիբյանի թեկնածությունը։ Փոփոխություններ են կատարվել կուսակցության ընտրությունների կարգում։