Քաղաքական

«Բանավեճի հրավերը մերժելը ճիշտ էր». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե Հայաստանի նախկին նախագահները ճիշտ արեցին, որ մերժեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի` բանավիճելու հրավերը։ Ըստ նրա, վարչապետը ցանկանում է «Օվերտոնի պատուհան» բացել․

«Նախագահները չեն մասնակցում, որպեսզի իրենց մակարդակով չլեգիտիմացնեն այդ հարցի գոյությունը»,– դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է նա։