2024 թվականին Արաբկիր վարչական շրջանում ավարտին է հասցվել Մերգելյանի անվան այգու շինարարական աշխատանքների առաջին փուլը: Հիմնանորոգվել է 9 բակային տարածք, կառուցվել է ռետինե հատակով ֆուտբոլի 2 դաշտ, ստեղծվել շների համար առանձնացված 1 զբոսայգի, տեղադրվել է 11 մանկական խաղասարք, 100 նստարան:
Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Ընթացիկ տարում ասֆալտապատվել է 34500 քմ մակերեսով բակային տարածք: 4300 քմ թեք տանիքներ են հիմնանորոգվել, 48 հասցեներում հին վերելակները նորով են փոխարինվել: Բնակիչներին է վերադարձվել շուրջ 40000 քմ տարածք, որը հետագայում ծառայելու է հենց արաբկիրցիներին։
Բակերից և մայթերից հեռացվել է 25 ավտոտնակ, 22 կրպակ: 2025 թվականին ծրագրերն իրականացնելու են նոր թափով»,- նշվում է հաղորդագրության մեջ։