Քաղաքական

ԱՄՆ-ը կհամագործակցի ՀՀ-ի հետ հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքարում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է. «Այս շաբաթ տեղի ունեցավ սեփականության դեմ ուղղված հանցագործություններին առնչվող նոր ձեռնարկի շնորհանդեսը, որը նախատեսված է քննիչների, դատախազների և դատավորների համար։

Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ ՝ իրավունքի բարեփոխումների ծրագրի շրջանակում։ Միջոցառման ընթացքում դեսպան Քվինը կարևորեց ԱՄՆ աջակցությունը տեղական փորձագետներին, որոնք հեղինակել են այս ձեռնարկը։

Միացյալ Նահանգները հպարտ է գործակցել հայաստանյան գործընկերների հետ՝ հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի կարողությունների մեծացման հարցում»։